Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ը կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
օգոստոսի 18-ի երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային շրջաններում, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 18-19-ը կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան