Հայկական օճառի արտադրությունն աճում է
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում զգալի չափով աճել է հայկական օճառի արտադրությունը: Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-հունիսին 2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճել է 2 անգամ և կազմել 349 տոննա: 2017 թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 170.7 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 19 տոկոսով աճել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-հունիսին արտադրվել է 2 104.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 768.5 տոննա: