«Հրապարակ». Ալյուրի թանկացման հետևանքով հացի գնի կամ քաշի փոփոխություններն անխուսափելի են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։ Եվ քանի որ Բաղրամյանի ալրաղացը գերիշխող դիրք ունի շուկայում, ապա շղթայական կարգով ալյուրի գինը կբարձրանա նաև մյուս ալրաղացներում, ինչը նշանակում է, որ առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ քաշը»։
Մանրամասները թերթի ասյօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները