«Ժողովուրդ». Մարզպետներն աննախանձելի վիճակում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: Մենք տեղեկացանք, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում և համայնքապետարաններում աուդիտ անցկացնել, սակայն հետո հետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին:
Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին աուդիտ իրականացնողներից ամեն մեկը ստացել է իր բաժին «շնորհակալությունը», մեկին գյուղապետը գառ է տվել, մյուսի համար «խորովածի սեղան» բացել և այսպես շարունակ, և նրանք «փակել են» թեման՝ աուդիտի եզրակացություններում նշելով, թե որևէ խախտում չեն հայտնաբերել: Այս տեղեկությունները հասել են նաև նոր մարզպետներին: Ու հիմա Նրանք օբյեկտիվորեն կասկածում են, որ այս անգամ աուդիտի բաժինները կկարողանան իրականացնել գործառույթները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզպետները դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և խնդրել, որ հենց նախարարության աշխատակիցները ստուգումներ իրականացնեն գյուղապետարաններում: Այս պատճառով նախարարությունը տևական ժամանակ է, ինչ ստուգում է գյուղապետարանները: Այս գործերին լծվել են նաև իրավապահները, որոշ դեպքերում ոստիկանությունը, ավելի լայնամասշտաբ չարաշահումների կասկածի դեպքում՝ նաև ԱԱԾ-ն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները