Մանջուկիչը Խորվաթիայի հավաքականի կազմում ավարտել է կարիերան
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մնջուկիչը հայտարարել է, որ Խորվաթիայի հավաքականի կազմում ավարտում է կարիերան, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ես հեռանում եմ Խորվաթիայի հավաքականից։ Աշխարհի առաջնության արծաթը ինձ նոր էներգիա տվեց, ինչպես նաև այս անհավատալիորեն բարդ որոշումը դարձրեց մի փոքր ավելի թեթև։
Մենք իրականացրեցինք մեր երազանքները, հասանք պատմական հաջողության և զգացինք երկրպագուների անհավատալի աջակցությունը։ Ես երջանիկ եմ և շատ եմ հպարտանում այդ արծաթով, որը տրվել է տարիների ջանքերով, աշխատանքով, հիասթափություններով և դժվար պահերով»,- հրաժեշտի իր նամակում գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ազգային հավաքականում խաղալու տարիներին Մանջուկիչը խփել է 33 գնդակ, անցկացրել ընդհանուր առմամբ 89 հանդիպում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է Խորվաթիայի կառավարությունը երկրպագում ազգային հավաքականին
- Խորվաթիայի հավաքականը կստանա 28 միլիոն դոլար ԱԱ-2018-ի եզրափակիչ դուրս գալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան