Հասարակություն 15:27 15/08/2018 Հայաստան

«Հետապնդման պատճառը ազգանունս է»՝ Անահիտ Ֆարմանյան

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, մեղադրվում է 20 մլն դրամի յուրացման մեջ,  «բանսարկություն» է գնահատել մեղադրանքը։  Իր ֆեյսբուքյան էջում դիմելով  «Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ ներկայացուցիչներ»-ին, մասնավորապես գրել է. 

«Ինչպես տեղյակ եք, Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրեցին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին՝ նախ բանսարկությունների, ապաև ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում «նշանակվեց» մեղավոր, և այդ «մեղավորը» պարզվեց՝ ես եմ, իսկ մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը»։

Այնուհետև Անահիտ Ֆարմանյանը մեղադրում է «բուհի նախկին, վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանին», դատախազության ու ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ «արդեն ամիսներ տևող «սիրո ու համերաշխության» ձեռքբերման պայմանների շուրջ»։

Նա անդրադառնում է նաև  «քննությունից թաքնվելուն», կալանավորելու որոշմանն ու հայտարարված հետախուզմանը,  «Կրթության և գիտության նախարարի անհավասարակշիռ արձագանքին»։

Այնուհանդերձ նախկին պրոռեկտորը նշում է մի շարք պարզաբանումներ, որոնք «այս փուլում» համարում է կարևոր։

«ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու (Անի Հովհաննեսի Սարգսյան) ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Մագիստրատուրայի ընդունելության համար ռեկտորի հրամանով հաստատվել է առարկայական և ընդունող հանձնաժողովներ: Առարկայական հանձնաժողովի նախագահը հանդիսացել է մասնագիտությունը թողարկող ամբիոնի վարիչը, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ամբիոնի մասնագետները: Առարկայական հանձնաժողովի որոշումը, ըստ կարգի, վավերացվել է ընդունող հանձնաժողովի կողմից, որտեղ ես, որպես բուհի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, ի պաշտոնե, ընդամենը հանդիսացել եմ հանձնաժողովի անդամ:

Անի Հովհաննես Սարգսյանին (ում հաղորդմումն ու բացատրությունը «հիմք» են հանդիսացել ինձ «մեղավոր» նշանակելու սերիայում) ես տեսել եմ սեպտեմբերի առաջին կեսին, երբ վերջինս ուզում էր հետ վերցնել իր անձնական գործերը՝ մեկնաբանելով, որ չի կարող մուծել վարձավճարը: Ուսանողների, այդ թվում Անի Սարգսյանի, անձնական գործերը գտնվում էին համալսարանի Գիտության և արտաքին կապերի բաժնում, որը գտնվում էր իմ ենթակայության տակ, որտեղ, ընդունելությունից հետո, ըստ կարգի, մշակվում էր տվյալների բազան, ապա, անձնական գործերը վարձավճարների կտրոնների և ուսանողի հրամանի քաղվածքի ամրացմամբ տրամադրվում էր ֆակուլտետներին:

Անի Հովհաննեսի Սարգսյանի հետ տեղի է ունեցել շատ կարճ զրույց։ Իմ հարցին, թե չգիտե՞ր, որ ընդունվելուց հետո ուսման վարձավճարը պետք է մուծեր, վերջինս պատասխանեց, որ իրենց դեկանն իրեն ասել է, որ պետք չէ մասնակցել ընդունելության առաջին փուլին, այլ՝ դիմել երկրորդ փուլով, սակայն ինքն այդ պահին չի հասկացել, որ երկրորդ փուլով դիմորդները կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ: Բնականաբար, ես, հակված լինելով հավատալ ուսանողուհու ասածին և իրեն խնդրելով սպասել միջանցքում, ռեկտոր Վարդևան Գրիգորյանին ներկայացրել եմ խնդրո առարկան: Նույն պահին ռեկտոր Վ․ Գրիգորյանը հրավիրել է Ֆիզդաստիարակության ֆակուլտետի դեկան Արթուր Խաչատրյանին, ով ժխտել է ուսանողուհու կողմից ներկայացվածի իսկությունը: Այդ պահին, բնականաբար, չի եղել որևէ ողջամիտ հիմք՝ հավատալու կամ չհավատալու մեկին կամ մյուսին, առավել ևս, որ աշխատանքային իմ պարտականությունները չէին էլ ենթադրում այդ հարցով գալ որևէ եզրակացության։ Ավելին, հաշվի առնելով, որ ընդունելության գործընթացի տեսանկյունից հետքայլ անել հնարավոր չէր, քանի որ առաջին փուլով ուսանողուհին, փաստացի, չէր դիմել և փակված էին մատյանները, ռեկտոր Գրիգորյանի կողմից եղել է հանձնարարություն՝ ուսանողուհուն փոխանցելու, որ վերջինս վճարը կարող է կատարել մաս-մաս, սակայն ուսանողուհին պաասխանել է, որ այդպես ևս չի կարող։ Դրան ի պատասխան ռեկտոր Գրիգորյանը հավելեց, որ ամեն դեպքում թող ուսանողուհին հետ չվերցնի գործերը, քանի որ, գուցե բարերարների միջոցով հնարավոր լինի կարգավորել վարձավճարի խնդիրը, իսկ Անի Սարգսյանը գործը կարող է հետ վերցնել, երբ ցանկանա, եթե ուսվարձի խնդիրը չլուծվի:

Վարդևան Գրիգորյանի կողմից բուհի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո այս պատմությունը, ինչպես շարադրված է, ես ինքս եմ ներկայացրել նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանին, այն նկատառմամբ, որ բուհի բարերարներ լինելու դեպքում, Անի Սարգսյանի ուսման վճարի խնդիրը ևս նկատի ունենանք: Սահակ Մինասյանը լսեց և խնդրեց փոխանցել ուսանողուհուն, որ վերջինս հանգիստ լինի՝ «մի բան կանենք»: Ավելին, հաշվի առնելով Սահակ Մինասյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից իմ և վերջինիս ունեցած աշխատանքային լարված հարաբերությունների հանգամանքն ու դրա հրապարակային բնույթը, ինչի մասին տեղյակ էին բուհի ողջ աշխատակազմը, ինչպես առողջ տրամաբանությունն է ենթադրում, ես հազիվ թե անձամբ Սահակ Մինասյանին ներկայացրած լինեի այս ամենը, եթե ինքս որևէ կերպ առնչություն ունեցած լինեի նրանում, ինչում ինձ «մեղավոր» են նշանակել։ Ավելորդ է ասել, որ չեմ հետաքրքրվել և տեղեկացված չեմ եղել հետագայում Անի Սարգսյանի և ռեկտոր Սահակ Մինասյանի շփումների, քննարկումների ու հնարավոր պայմանավորվածությունների մասին։

Հետագայում, երբ իմ և ռեկտոր Սահակ Մինասյանի աշխատանքային լարված հարաբերությունները արդեն դուրս էին եկել բուհի սահմաններից, նմանատիպ բովանդակությամբ մի հոդված տպագրվեց «Առավոտ» օրաթերթում ( Մայիս 23, 2018), որտեղ բերված էր, իբրև Անի Սարգսյանի կողմից գրված ձեռագիր նամակ-բողոքը, որին հաջորդեց իմ պատասխանը (Մայիս 23, 2018): Ես նույն օրը հեռախոսազրույց եմ ունեցել տվյալ ուսանողուհու հետ: Վերջինս միանգամից հուզվեց՝ ասելով, որ հրապարակված ձեռագիր նամակը նույնիսկ իր ձեռքով գրված չէ, իր ձեռագիրը չէ, իսկ ինքը ռեկտոր Սահակ Մինասյանի թելադրանքով ընդամենը կես էջանոց դիմում է գրել վերջինիս անունով՝ բարերարներ գտնելու նպատակով: Ըստ հեռախոսազրույցի ընթացքում ուսանողուհու կողմից ինձ փոխանցված տեղեկության, ռեկտոր Սահակ Մինասյանը կանչել է իրեն և թելադրել է գրել, որ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը և դեկան Արթուր Խաչատրյանը իրեն հորդորել են չդիմել առաջին փուլով և խոստացել են կարգավորել ուսման վարձի խնդիրը, ինչը չի արվել:

Համացանցի այսօվա հնարավորությունները, արխիվային նյութերը բոլորին տալիս է հնարավորություն՝ վերհանելու այդ օրերի խրոնիկան, պարզելու, որ այդ նամակ-դիմումը «թխվել» է հենց այն օրերին, երբ բուհում, իմ շատ գործընկերների հետ միասին, իմ ձայնն էի բարձրացնում՝ պահանջելով բեկանել համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի՝ բուհից ապօրինի հեռացման որոշումները, հանդես էի գալիս ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման դեմ, պահանձելով վերջինիս հրաժարականը, իսկ վերջինս, ինչպես մամուլի հարյուրավոր հրապարակումներն են վկայում, զբաղված էր բացառապես, բանսարկություններ հյուսելու և սեփական կարծիքն արտահայտող աշխատակիցների՝ բուհից հեռացման գործով։ Ավելին, այդ նույն «թխված» նամակն էր, որ ռեկտոր Սահակ Մինասյանը, հանելով իր ծոցագրպանից, փորձեց փոխանցել իր հրաժարականը պահանջող բուհի աշխատակիցներից մեկին, իր հրաժարականը պահանջելու նպատակով հրավիրված հավաքի առաջին իսկ օրը:

Ու որպես այս ծիծաղելի թրիլլերի մասին վերջին նկատառում։ Անի Սարգսյանը ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ, այնուհետև, որպես դասախոս, աշխատանքի է ընդունվել համալսարանում, առանց թեկնածուական ատենախոսության պաշպանության, իսկ վերջինս իր ավարտական դիպլոմը ստացել է՝ առանց վճարելու մի կաթիլ մեղրի պատմության վերածված այդ ուսման վարձը։

Ի՞նչ է պահանջում պարզ ողջամտությունը։ Կամ ապացուցել, որ ես որևէ կերպ կապ եմ ունեցել Անի Սարգսյանի փոխարեն մագիստրատուրա ընդունված և տարկետում ստացած տղա ուսանողի հետ, թեկուզև այնպես, որ ես 100 մետր հեռավորությունից ուղիղ կամ որևէ մեկի օգնությամբ կամ միջնորդությամբ երբևէ շփվել եմ այդ տղայի կամ իր ներկայացուցչի հետ, ձեռք բերել ու կյանքի կոչել որևէ պայմանավորվածություն, կամ, հայրենի իրավապահները, ի հեճուկս «պետպատվերով մեղավոր նշանակելու» թրիլլերի իրենց գծագրած սցենարի, օրենքի ամենայն խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկեն ինձ վերագրվող մեղադրանքի հիմքում դրված կեղծ տեղեկությունների հեղինակին, իսկ նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանին՝ կեղծ տեղեկությունների հեղինակին նման արարքի դրդելու համար:

Սա է իրականությունն ու ոչինչ ավելին։ Ու այս ամենի արդյունքում ես նշանակվել եմ «մեղադրյալ», հայտարարվել է հետախուզում ու սեղանին դրված է «հեղափոխությունը զոհեր է պահանջում» կամ «մարդ լինի՝ մեղադրանքը կգտնվի» սկզբունքների թավշյա անհրաժեշտությունը։

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Առաջին տրամաբանական հարցը, որ բուհական կյանքին ոչ այնքան տեղյակ յուրաքանչյուր մարդու մոտ կառաջանար, հետևյալն է՝ ի՞նչ կապ կամ առնչություն կարող է ունենալ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը «դիպլոմների և դրանց միջուկների» կամ դրա համար ուսանողներից հավաքվող գումարի հետ, ու այս էժանագին թրիլլերի պատվիրատուների սցենարով, ինչպե՞ս այն կարող էին կարել ինձ վրա։

Այսպես։ Բարձրագույն կրթության կառավարման գործին կամ անգամ ուսուցիչների ատեստավորման գործընթացին քաջածանոթ շատերը գիտեն, որ, հատկապես մարզային բուհերում կային բազմաթիվ բացթողումներ և անճշտություններ դիպլոմների միջուկների՝ բոլոնյան գործընթացով պայմանավորված նոր պահանջներին համապատասխանության առումով։ Լինելով, բուհի արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բոլոնյան գործընթացի շրջանակներում ինձ վրա դրվել էր շրջանավարտներին տրվող դիպլոմների և միջուկների՝ այդ պահանջներին համապատասխան, եռալեզվությունն ապահովելու պատասխանատվությունը:

Ահավասիկ, իմ կողմից դեկանատների գործավարների մի քանի ժողովների հրավիրումը նվիրված է եղել ոչ թե գումարներ հավաքագրելուն, ինչպես ազդարարվեց, այլ բոլոնյան գործընթացի պահանջներին համահունչ դիպլոմների ու դրանց միջուկների եռալեզվության պահանջն ապահովելուն: Հավելեմ, որ բուհը չուներ հատուկ բաժին՝ նոր պահանջներին համապատասխան այդ աշխատանքները կազմակերպելու համար (այդ պատասխանատվությունը դրված է եղել նախ կադրերի բաժնի, ապա՝ ուսումնամեթոդական վարչության վրա), ինչպես նաև՝ ուսանողների ակադեմիական տվյալների էլեկտրոնային բազա և միջուկները լրացվում էին ձեռքով, որտեղ չափազանց մեծ էր սխալվելու հավանականությունը, իմ կողմից խնդիր էր դրվել դիպլոմների եռալեզվությունն ապահովելու հետ մեկտեղ ձևավորել ուսանողների ակադեմիական տվյալների էլէկտրոնային բազա։

Ահա իրականությունը՝ ոչինչ ավելի ու ոչինչ պակաս։ Ու պարզվում է, որ ես, պաշտոնեական դիրքը օգտագործելով, խարդախությամբ (ավելորդ է ասել, որ ոչ անձամբ, ոչ միջնորդավորված, երբևէ, որևէ մեկից գումար չեմ հավաքագրել՝ իմ կամ որևէ այլ անձի սեփականությունը դարձնելու նպատակով, ինչը խարդախության երևույթի պարտադիր բնութագրիչ է)՝ խաբեության եղանակով չորս տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից «հափշտակել» եմ առանձնապես խոշոր չափսերի գումար՝ 19 409 500 դրամ, գործելով քրեորեն պատժելի ծանր հանցագործություն և կատարելով հանրորեն վտանգավոր արարք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}