Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են
Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանին։
«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:
Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:
Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:
Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում»,- հայտնել է փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է
- Վերին Լարսում պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ
- Վերին Լարսում գոյացած հերթը նվազել է
- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված
- Նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս
- Փոխնախարարը Լարսի անցակետի դրական փոփոխությունների մասին է հայտնում
- Լարսում վրացական կողմից ճանապարհն արդեն ազատ է. փոխնախարար