Միխայել Շումախերը Մալյորկա կղզի կտեղափոխվի
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը Շվեյցարիայից տեղափոխվելու է իսպանական Մալյորկա կղզի։
L'Illustré ամսագրին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ մարզիկը շարունակում է բուժումը՝ գլխի լուրջ վնասվածքից հետո։ Գերմանացի ավտոարշավորդի կինը՝ Կորինա Շումախերը կղզում հարավ-արևմուտքում գնել է 30 մլն եվրոյի շքեղ անշարժ գույք, որը նախկինում պատկանել է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենիտնո Պերեսին։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Շումախերը լուրջ վնասված էր ստացել ֆրանսիական Մարիբելում լեռնադահուկային սահքի ժամանակ։ Ավտոարշավորդը գլխուղեղային վնասվածք էր ստացել։
Հարակից հրապարակումներ`
- F1 Racing. Շումախերը ճանաչվել է Ferrari-ի պատմության մեջ լավագույն ավտոարշավորդ
- Միխայել Շումախերը կոմայի մեջ է
- Շումախերի ընտանիքը նրան ցանկանում է տեղափոխել ԱՄՆ՝ վերականգնումը շարունակելու համար
- Վեբեր. «Շումախերի ընտանիքը պետք է բոլորին պատմի ճշմարտությունը»
- Շումախերի որդուն «Ֆերարին» կընդունի գրկաբաց
- Շումախերն սկսել է արձագանքել բուժմանը
- Շումախերի դուստրը հաղթել է Եվրոպայի ձիասպորտի առաջնությունում
- Շումախերին միայն հրաշքը կարող է փրկել
- Շումախերի վիճակը բարելավվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան