Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Նշենք, որ նախօրեին Ջենովայում ավտոճանապարհի վրա կառուցված կամուրջ է փլուզվել։ Կամրջի 80-մետրանոց մի հատված ընկել է մի արտադրամասի և մի քանի շենքի վրա: Փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին