Հայաստանում հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է
2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 852.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս հունվար-հունիսին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 2.2%-ով և կազմել 1 469.5 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 27.7%-ով՝ կազմելով 24 հազար հեգաջոուլ, հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 16.7%-ով:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 2%-ով՝ կազմելով 1 469.5 մլն կՎտ ժամ։
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 141.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.2%-ով:
Նշենք նաև, որ այս տարվա հունվար-հունիսին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։