Թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին
Թուրքական դատարանը հրաժարվել է տնային կալանքից ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Հաղորդվում է, որ դատարանը մերժել է պաշտպանության միջնորդությունը, որով պահանջ է ներկայացվում Բրանսոնին ազատ արձակել և երկրի սահմաններից դուրս բերել։
Որոշումը կբողոքարկվի երկրի Գերագույն դատարանում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրահանգել էր սառեցնել ԱՄՆ արդարադատության և ՆԳ նախարարների՝ երկրում ունեցած հաշիվները։ Այս գործողությունները կապված են օգոստոսի 1-ից ԱՄՆ-ի կողմից թուրք նախարարների դեմ սահմանված պատժամիջոցների հետ։
Երկու երկրների միջև լարվածությունը պայմանավորված է Թուրքիայում ամերիկացի հոգևոր հովվին պահելու հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ է մտել
- Էրդողանը ԱՄՆ-ի մեղադրել է թիկունքից հարվածելու մեջ
- Թուրքիան ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ է մտածել
- Էրդողանը Վաշինգտոնին կոչ է արել «վերադառնալ իրավական հուն»
- Էրդողանը ԱՄՆ-ին զգուշացրել է Թուրքիայի՝ որպես դանակցի կորստի հնարավորության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան