Փենսը Թուրքիային կոչ է արել «չփորձել Թրամփի համբերությունը»
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն իր թվիթերում դիմել է թուրքական ղեկավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնն անմեղ մարդ է, ում պահում են Թուրքիայում, և արդարադատությունը պահանջում է, որպեսզի նա ազատ արձակվի։ Չարժե, որ Թուրքիան փորձի Թրամփի համբերությունը։ Իսկ Թրամփը մտադիր է հասնել այն բանին, որ արտերկրում բանտային պայմաններում պահվող անմեղ ամերիկացիները վերադառնան հայրենիք»,- գրել է Փենսը։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հետ միասին մտադիր է այս հարցում վճռականություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ Բրանսոնը չի վերադարձել ԱՄՆ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ է մտել
- Էրդողանը ԱՄՆ-ի մեղադրել է թիկունքից հարվածելու մեջ
- Թուրքիան ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ է մտածել
- Էրդողանը Վաշինգտոնին կոչ է արել «վերադառնալ իրավական հուն»
- Էրդողանը ԱՄՆ-ին զգուշացրել է Թուրքիայի՝ որպես դանակցի կորստի հնարավորության մասին