Ամենախոշոր բացահայտումները չեն արվել. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայությունը 100 օրում մեծ ձեռքբերումներ է գրանցել: Այս մասին գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է ամբողջ 2017 թվականին վերականգնվածի չափը:
Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ ամենախոշոր բացահայտումները չեն արվել։
Միաժամանակ, ԱԱԾ տնօրենը հրաժարվեց անդրադառնալ ԱԱԾ-ի նախկին գործունեությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի գործունեության մասին ինքը կարող է խոսել միայն 2018 թվականի մայիսի 10-ից սկսած, երբ ինքը նշանակվեց այդ կառույցի տնօրեն:
«Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական գնահատականներ և հայտարարություններ առհասարակ չեմ անում»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Դիտարկմանը՝ ինչով է պայմանավորված 100 օրում արձանագրված ԱԱԾ-ի արդյունավետ աշխատանքը՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ դա պայմանավորում է նոր ստեղծված իրավիճակով, վարչապետի ու կառավարության մոտեցումներով, որոնք շատ են տարբերվում նախկին իշխանությունների մոտեցումներից:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան