Գաբրիել Սարգսյանը Աբու Դաբի մասթերս մրցաշարում գրավել է 4-րդ հորիզոնականը
Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 31 երկրների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են եղել 47 գրոսմայստեր:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:
Շախմատային ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մասնակիցներից մրցաշարում բարձր արդյունք է ցույց տվել Գաբրիել Սարգսյանը, ով մրցաշարն անցել է առանց պարտության՝ տոնելով 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտելով հաշտությամբ: Գաբրիելը նաև 11 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, սակայն նման բարձր արդյունքը բավարար չի եղել տեղ գրավելու լավագույն եռյակում. Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովը, ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովը և ԱՄԷ ներկայացուցիչ Սալեմ Սալեհը վաստակել են 7.5-ական միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող է դարձել Դանիիլ Դուբովը:
Մրցաշարում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավել է 18-րդ հորիզոնականը, Տիգրան Լ. Պետրոսյանը իր ակտիվում գրանցել է 5.5 միավոր և հանգրվանել 41-րդ տեղում, իսկ Էդուարդ Հակոբյանը 3 միավորով գրավել է 139-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ են տոնել Աբու Դաբի մասթերսի 3-րդ տուրում
- Աբու Դաբի Մասթերս մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային տուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան