Երբ Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ
Սիրիական Պալմիրան պատրաստ կլինի զբոսաշրջիկներ ընդունելուն 2019 թվականի ամռանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Հոմսի նահանգապետը։
«Այժմ իշխանությունները նախագիծ ունեն, որպեսզի վերականգնեն Պալմիրայի հին քաղաքը։ Նաև այլ պետություններից առաջարկներ կան վերականգնելու Պալմիրայի պատմական արժեքն ու արտեֆակտերը։ Ես ենթադրում եմ, որ 2019 թվականի ամռանը Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ»,- ասել է նա։
Հոմսի նահանգապետի խոսքով, օգնություն են առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ռուսաստանը, Լեհաստանը, Իտալիան և այլ երկրներ ու կառույցներ, նաև եվրոպական ոչ կառավարական կազմակերպություններ։
«Դա համաշխարհային պատմություն է և պատկանում է ոչ միայն Սիրիային»,- հավելել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան