«Ռեալի» ավագը քննադատել է Ռոնալդուին
Մադրիդի Ռեալի ավագ Սերխիո Ռամոսը պատասխանել է ակումբում վատ մթնոլորտի մասին՝ Քրիշտիանու Ռոնալդուի արտահայտություններին։
«Մեր թիմում ընտանեկան մթնոլորտ է, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսել Ռոնալդուն։ Մենք շատ հաղթանակներ են տարել, քանի որ ընտանիք ենք, և Քրիշտիանուն այդ ընտանիքի մի մասն էր։ Ոչ ոք չի կարող ակումբից բարձր լինել։ Ինչ էլ որ պատահի, «Ռեալը» կշարունակի գոյություն ունենալ։ Հեռանալու որոշումը կայացրել է ինքը՝ Ռոնալդուն»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռամոսը։
«Ռեալի» ավագի խոսքով, պորտուգալացին չի կարող լինել թիմից ավելի կարևոր։
«Ծանր է Ռոնալդուին կորցնելը, սակայն ոչ մի խաղացող երբեք չի կարող ավելի կարևոր լինել, քան «Ռեալը»։ Թիմը ցանկանում է կատարելագործվել և տիտղոսներ նվաճել։ Մեր բնավորությունն ավելի կարևոր է առանձին ֆուտբոլիստներից»,- նշել է նա։
Օգոստոսի 11–ին Ռոնալդուն հայտարարել էր. «Իհարկե, եթե քեզ սիրում են երկրպագուները, զգացումները բոլորովին այլ են»։
Հարձակվողը հուլիսի 10-ին «Ռեալից» տեղափոխվել է Թուրինի Յուվենթուս։ Նա քառամյա պայմանագիր է ստորագրել՝ 30 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009 թվականից, 438 խաղում խփել է 451 գնդակ, դառնալով պատմության մեջ արքայական ակումբի լավագույն ռմբարկուն։