«Համերաշխություն» կուսակցությունը կսատարի Ռ. Քոչարյանին
«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու ծրագիրը շատ դրական եմ գնահատում: ՀՀ երկրորդ նախագահը լուրջ պետական ու քաղաքական գործիչ է, և ես համարում եմ, որ նա շատ անելիքներ ունի քաղաքական դաշտում»,- ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Նա չբացառեց առաջիկա քաղաքական գործընթացներում Քոչարյանին սատարելու հավանականությունը:
«Մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ «Համերաշխություն» կուսակցությունը պատրաստվում են ակտիվ քաղաքականություն վերադառնալ, որի մասին կհայտարարվի առաջիկա համագումարում, և չի բացառում, որ այդ կուսակցությունները հայտարարեն Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին»,-ասաց Ավետիսյանը:
Թե ինչ կուսակցությունների մասին է խոսքը, նա չցանկացավ հայտնել:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին, ապա Սարգիս Ավետիսյանը նշեց, որ ինքը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականի հետ, որ սա քաղաքական հետապնդում է, այլ ոչ թե իրավական գործընթաց:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ վերադարձել է մեծ քաղաքականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան