Վաղվա հանրահավաքին արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումը
ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներին հայտնում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։
«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վաղն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում
- Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի և երթի անցկացումը
- Փաշինյանն իր վարչապետության 100 օրվա առթիվ հանրահավաք է հրավիրում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա