Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը
ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ գագաթնաժողովը կազմակերպելու համար բավականին մեծ խումբ է աշխատում:
Նա նաև շնորհակալություն հայտնեց աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին, որոնք ներգրավված են այդ գործընթացում:
Զոհրաբ Մանցականյանի խոսքով՝ արդեն ունեն զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ:
«Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ, վստահ ենք, որ նաև այդ առումով ապահովելու ենք հագեցած գագաթնաժողով, դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»,- ընդգծեց նախարարը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական շտաբի հետ ունենում են շաբաթական հանդիպումներ:
«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտաբի բոլոր անդամներին: Ֆրանկոֆոնիայի կազմակերպման առումով ունենալու ենք բարձր մակարդակ, համոզված եմ, որ բոլոր այն աշխատանքները, որոնք դրված են շտաբի առաջ, կատարվում են ամենաբարձր մակարդակում, և մենք ունենալու ենք աննախադեպ մի միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ասաց Տիգրան Ավինյանը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ ընդգծեց, որ ոստիկանությունը պատրաստ է նախադեպը չունեցող միջոցառման անցկացմանը:
«Սակայն մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած ոստիկանությունը բարձր մակարդակով ապահովի հասարակական կարգն ու անվտանգությունը»,- նշեց ոստիկանապետը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ ծանրաբեռնվածությունը պատշաճ ձևով կսպասարկի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին