100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ
«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը և, ըստ էության, ուզում եմ արձանագրել հետևյալը. այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը»,-այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա կարծիքով, 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում են մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները «ֆորսաժ»-ի ենթարկելն է. «Այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անել, որպեսզի երկրի և տնտեսության համար նոր շունչ, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ մեր առաջ դրել են ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որևէ կասկած չկա, որ կառավարությունն այդ խնդիրները լուծում է արդյունավետ։
«Հայ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»,- վերջում հավելեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա