Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով արտակարգ դրություն է մտցվել
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով, որի զոհ է դարձել 39 մարդ, հայտարարել է 12 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին:
Իտալական լրատվամիջոցներին հղում անելով՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին որոշումն ընդունվել է Իտալիայի կառավարության հրավիրած հատուկ նիստի ժամանակ։ Աղետի հետևանքների վերացման համար 5 մլն եվրո կհատկացվի:
Երկրում նաև սգո օր կհայտարարվի՝ կամրջի փլուզման հետևանքով զոհերի հիշատակը հարգելու համար։
Հիշեցնենք, որ փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը նշել է Ջենովայում կամրջի փլուզման պատճառը
- Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին