ԿԳ նախարարը կոչ է անում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ծնողներին կոչ է անում դպրոցահասակ երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:
Նա իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:
Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»:
Նշենք, որ նախարարը գրառումը կատարել է «#ԱպաքաղաքականԴպրոց» հեշթեգով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան