«Հրապարակ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կզբաղեցնի ԱԳ փոխնախարարի պաշտոնը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Երեկ հետ կանչվեց Բելառուսում ՀՀ դեսպան, ԼՂ նախկին վարչապետ Օլեգ Եսայանը։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարևորը թերևս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք և կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։
Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում։ Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից և շարունակել է աշխատել նաև Փաշինյանի օրոք։ Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները