Եվգենի Պետրոսյանի թանկարժեք ժամացույցը հնարավոր է կիսվի
Հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ապացուցելով արտիստի կնոջ՝ Ելենա Ստեփանենկոյի «մանրախնդրությունը»։ Նյուզռու.քոմի հաղորդմամբ, Սերգեյ Ժորինի խոսքով, ամուսնալուծության գործընթացում Ստեփանենկոն խնդրել է համատեղ ձեռք բերված և բաժանման ենթակա ունեցվածքի ցանկում ընդգրկել նաև Պետրոսյանի ձեռքի ժամացույցը։ Միաժամանակ նա հավելել է, որ Ստեփանենկոն այդ ցանկում չի ընդգրկել իր զարդերը։
«Բացի դրամական միջոցներից, նկարներից, անտիկվար իրերից, արձանիկներից և գրքերից, Ստեփանենկոն նաև հավակնում է Եվգենի Պետրոսյանի ձեռքի ժամացույցին, որը նա ցանկանում է ընդգրկել համատեղ ձեռք բերված ունեցվածքի ցանկում ամուսնալուծության հայցի շրջանակում։
Ստեփանենկոն իր հայցում նշել է, որ բնակարանում, որտեղ բնակվում է Պետրոսյանը, գտնվում են նաև նրա ձեռքի ժամացույցը, և պահանջել է, որ այն նույնպես կիսեն»,- ասել է փաստաբանը։
Բայց Ժորինը չի հստակեցրել ժամացույցի արժեքը։
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա հունիսի սկզբին Ե. Պետրոսյանը իր Ինստագրամում տեղադրել էր լուսանկար, որտեղ երևում է նաև նրա ձեռքի շվեյցարական IWC Schaffhausen ապրանքանիշի Portugieser Perpetual Calendar մոդելի ոսկե ժամացույցը։ Նման ժամացույցների գինն ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է։
Իհարկե, հազիվ թե Պետրոսյանն ունենա միայն մեկ ժամացույց։ Հնարավոր է հենց դա, կամ գնային առումով նմանատիպ ժամացույցներն է նկատի ունեցել Ե. Ստեփանենկոն՝ ներառելով բաժանվող ունեցվածքի ցանկում նաև ամուսնու ձեռքի ժամացույցը։
Պետրոսյանը և Ստեփանենկոն ապրել են միասին ավելի քան 30 տարի։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չի հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան