Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն. Գն
«Մեզ մոտ, ցավոք, մեծ խզում է առաջացել գիտության և արտադրության միջև։ Սակայն իրականում գիտությունը, կրթությունը և ժողովրդական տնտեսությունը պետք է իրար հետ սերտ կապի մեջ լինեն, և Գյումրու սելեկցիոն կայանը դրանք իրար կապող հիմնական օղակներից պետք է լինի»,- այս մասին նախօրեին Շիրակի մարզում անցկացված խորհրդակցության ընթացքում նշել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը եղել է Ազատան համայնքում, որտեղ օգոստոսի 8-ին կարկուտից ցանքատարածություններ են տուժել, գյուղացիները մեծ վնասներ էին կրել: Արթուր Խաչատրյանը հանդիպել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։
Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանում շուրջ 800 հա տարածք է վնասվել, հիմնականում կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Կարկուտից փրկվել է հացահատիկը, որի բերքահավաքը շուրջ 99 տոկոսով ավարտվել էր։
Նախարարը հավաստիացրել է, որ պետությունը գյուղացուն իր հոգսի հետ միայնակ չի թողնի, այժմ վնասների գնահատման փուլն է։ Արթուր Խաչատրյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից մեկնարկող գյուղապահովագրության փորձնական ծրագրում ընդգրկվել է նաև Շիրակի մարզը, ցրտահարության և կարկտահարության ռիսկերից կապահովագրվեն շիրակցիների աճեցրած կարտոֆիլն ու հացահատիկը և կորցրած բերքի դիմաց գյուղացին արդեն ոչ թե օգնություն, այլ փոխհատուցում կստանա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետությունը նեղության պահին գյուղացիներին միայնակ չի թողնի։
«Հիմա մենք ընդհանուր վնասների գնահատման փուլում ենք գտնվում և ելնելով վնասների քանակից և պետության ֆինանսական հնարավորություններից՝ աջակցություն կցուցաբերենք գյուղացիներին։ Գյուղացիների մի մասը բողոքում էր, որ ուշ ենք արձագանքել, բայց մարզային հանձնաժողովն անմիջապես արձագանքել է, հաջորդ օրը եկել են և վնասները գնահատել են, իսկ նախարարը չէր եկել վնաս գնահատելու, այլ կառավարության ուղերձը տեղ հասցնելու համար»,- պարզաբանել է Արթուր Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին