Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է Մոլդովային
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախօրեին կայացել է Մոլդովայի և Հայաստանի Մ-21 հավաքականների ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը հաղթել են 1:0 հաշվով: ՀՖՖ-ից հայտնում են, որ միակ գնդակը մոլդովացի ֆուտբոլիստները խփել են 90+3 րոպեին 11-մետրանոց հարվածով: Հանդիպման վերջնամասում դաշտից հեռացվեց մեր ընտրանու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:
Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են խաղին, իսկ մեկնարկային կազմը հետևյալն էր՝
1. Սևակ Ասլանյան, 22. Հովհաննես Նազարյան, 3. Էդմոն Մովսիսյան, 2. Դավիթ Տերտերյան, 23. Նարեկ Պետրոսյան (ա), 6. Դավիթ Նալբանդյան, 21. Արթուր Նադիրյան, 5. Հակոբ Հակոբյան, 14. Էմիլ Եղիազարյան, 10. Հովհաննես Իլանգյոզյան, 16. Գրիգոր Աղեկյան
Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան