Աբոնեմենտային համակարգի շնորհիվ 350 հազար աշակերտ կարող է անվճար այցելել մշակութային հաստատություններ
Մշակույթի ու Կրթության և գիտության նախարարություններն այսօր ազդարարեցին համատեղ երկու ծրագրերի մեկնարկի մասին։
«Առաջին ծրագիրը ողջ հանրապետությունով մեկ 1-12-րդ դասարանցիների համար նախատեսված աբոնեմենտային համակարգն է, ինչ էլ թույլ կտա հանրապետության բոլոր աշակերտներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն անվճար այցելել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ մշակութային հաստատություններից կարող են այցելել թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ՝ դասական երաժշտության համերգասրահներ։
«Կարևոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային ծրագրի վերագործարկումը, որովհետև մեր քաղաքականության մեջ է մտնում երկու ոլորտների զուգակցումը՝ այդպիսով նպաստելով տվյալ ոլորտների խթանմանը»,-շեշտեց նա:
Հանդիպմանը ներկա ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ ծրագրի անհարժեշտության մասին խոսել են դեռևս այն ժամանակ, երբ ընդդիմություն էին։
«Մոտավորպես 350 հազար աշակերտ կարող է մասնակից դառնալ այս ծրագրին։ Մշակույթի նախարարության հետ այս ծրագիրը ներկայացնում ենք պիլոտային ռեժիմով, որպեսզի հասկանանք` մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ կառաջանան, դրանք լուծենք, հաջորդ տարի կատարելագործենք»,- ասաց նախարարը։
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս ծրագրի համար նախատեսել են շուրջ 400 մլն դրամ. «Յուրաքանչյուր աշակերտի ամբոնեմենտը լինելու է անհատական, անհատական համարներով, որ հաշվառումը ճիշտ կատարվի և խարդախություն չլինի»։
Մակունցը կոչով դիմեց բոլոր ուսուցիչներին և խնդրեց, որպեսզի իրենց դասապլանները ներկայացնելիս անպայման հղում կատարեն այն մշակութային հաստատություններին, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են կրթական թեմային։
Մշակույթի նախարարը հայտարարեց նաև դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին, որը կրելու է «Քո արվեստը դպրոցում» անվանումը։
«Այստեղ երեք թիրախային ոլորտ ենք վերցրել՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն։ Ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը հենց այսօր է, ազդարարում ենք մրցույթ, որի շրջանակներում նշված ոլորտի ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նախագիծ՝ մի քանի բաղադրիչներով, որը ն պետք է ներառի ինտերակտիվ և ստեղծարար մոտեցումը։ Արդյունքում ընտրվելու են մշակույթի, արվեստի հիսուն գործիչներ, որոնցից յուրաքանչյուրին ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է տրամադրել 1 մլն դրամ։ Ծրագիրը պետք է իրականացվի 30 դպրոցում»,- մանրամասնեց Մակունցը։
ԿԳ նախարարն էլ հավելեց, որ այդ դպրոցները կընտրվեն վիճակահանությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները