Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը
«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նշեց, որ ՀՀ երրորդ նախագահը ևս հարցաքննվելու է. «Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»:
Ըստ նրա՝ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։
«Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի: Այդ հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է, այսինքն՝ պետք է ապահովել հարցաքննության արդյունավետությունը»,-նշեց Սասուն Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին