«Հարավկովկասյան երկաթուղի»-ում կատարվող գործողությունները գաղտնիության շրջանակներում են. Դավիթ Անանյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պետական եկամուտների կոմիտեն որոշակի գործողություններ է կատարում, որոնք որոշակի գաղտնիության շրջանակներում են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի, ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում:
Հարցին, թե գործողություններին դիմակավորված անձինք են մասնակցել, ՊԵԿ նախագահն ասաց, որ դիմակավորված անձինք չեն եղել, նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում:
Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործողությունները գիշերն իրականացրել՝ Դավիթ Անանյանը նշեց, որ դատարանից համապատասխան սանկցիան ստացել են ուշ: