Վալերի Օսիպյանը` Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հիշում, որ իր և Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) միջև անձնական կոնֆլիկտ եղած լինի:
«Չգիտեմ` ինչի մասին է խոսքը: Տարիներ առաջ մարզադաշտում կարգ է խախտել, ընդամենը դիտողություն եմ արել, միգուցե դա նկատի ունեն: Երեկ ինքս էլ կարդացել եմ այդ հոդվածը և վերլուծություն եմ արել` մտածելով, թե ի՞նչ կարող է լինել, սակայն, բացի այն, ինչ նոր նշեցի, որևէ բան չկա», - ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նշենք, որ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ դժգոհություն հայտնելով ոստիկանության գործելաոճից, մեղադրելով ոստիկանությանը անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ Նրանք նաև կոչ էին արել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով:
Հարակից հրապարակումներ`
- Վստրեչի Ապերը ձերբակալվել է Դուբայում
- ՀՔԾ-ն Վստրեչի Ապերի հետախուզման մասին
- Վստրեչի Ապերին տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել ու բաց են թողել. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան