ՆԱՍԱ-ն Արետա Ֆրանկլինի պատվին աստղակերպ է անվանակոչել
ՆԱՍԱ-ն երեկ մահացած ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանկլինի պատվին աստղակերպ է անվանակոչել։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հաղորդվում է գործակալության թվիթերի էջում։
«Մենք տխուր ենք, որ Արետա Ֆրանկլինն այլևս մեզ հետ չէ։ Թիվ 249516 աստղակերպն անվանակոչվել է ի պատիվ երգչուհու՝ հարգանքի տուրք մատուցելու սոուլի թագուհուն։ Աստղակերպը կշարունակվի պտտվել Մարսի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արետա աստղակերպի շառավիղը շուրջ 4 կիլոմետր է, այն հայտնաբերվել է 2010 թվականին։
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել էր քաղցկեղից։