Դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչի որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
«Որոշումը ստացել ենք այսօր, և նախապատրաստվում է բողոքը», - նշեց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել են, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կդիմենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
- ՀՔԾ-ն ապօրինի է համարում Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին