Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը (լրացված է)
19:28
Հանրապետության հրապարակում բեմ բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընտանիքի հետ միասին, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:
«Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացիներ»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց ողջունել ներկայիս կառավարության անդամներին` փոխվարչապետներին, նախարարներին, հարթակում գտնվողներին:
19:10
Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամփոփի իր պաշտոնավարման 100 օրը:
17:42
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Էրբունի-Արցախի պողոտաների խաչմերուկ, որտեղից եթի մասնակիցների ուղեկցությամբ այս պահին շարժվում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու այսօր կայանալիք հանարահավաքին։
Նա ողջունեց հավաքվածներին և հորդորեց «դուխով» լինել։
Վարչապետին քայլերթի ընթացքում ուղեկցում են ՀՀ փոխվարչապետեր Արարատ Միրզոյանը և Տիգրան Ավինյանը, ԿԳ և Սփյուռքի նախարարները, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև վարչապետի ավագ դուստրը։
«Հաղթանակած քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Գրկում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, կեցցե ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացին։ Հանարահավաքի չե՞ք գալիս ժողովուրդ։ Եկեք, միացեք»,- հորդորներով երթը շարունակեց Փաշինյանը։
Ցուցարարներն էլ վանկարկում են՝ «Նիկոլ, Նիկոլ»։
Լրագրողների հարցին՝ որն է նոր կառավարության ղեկավարման ամենամեծ ձեռքբերումը, վարչապետը պատասխանեց. «Ամենակարևոր ձեռքբերումը հաղթանակած քաղաքացին և վստահությունն են ապագայի նկատմամբ։ Դրանից ավելի կարևոր ձեռքբերում չի կարող լինել։ Այս ձեռքբերումները նյութական ձևով չի կարելի հաշվել։ Փայլուն զգացողություն»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպես է վերաբերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա այն հայտարարությանը, որ ինքը կարող է դառնալ Հայաստանում առաջին քաղբանտարկյալը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում կոռուպցիոներներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա