Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքն այսօր գտնվում է 6,5 հազար դոլար մակարդակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 2,31%-ով՝ կազմելով 6,467 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 2,41%-ով՝ հասնելով 6,434 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանց փոխարժեքը ևս բարձրացել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն աճել է 4,99%-ով և կազմել 298,78 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 6,62%-ով և կազմել 0,3022 դոլար, իսկ Bitcoin Cash-ը թանկացել է 4,1%-ով՝ հասնելով 533,13 դոլարի:
Ըստ CoinMarketCap-ի՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 211,41 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 52,7 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին