Քոչարյանի շուրջ կարող են համախմբվել Փաշինյանի կառավարությունից դժգոհ ուժերը. Մարկարով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ շուրջ տասնամյա դադարից հետո վերադառնում է ակտիվ քաղաքականություն:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ Քոչարյանի վերադարձի դրդապատճառը Հայաստանում տեղի ունեցող քաղաքա-իրավական գործընթացներն են:
Panorama.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ այժմ հետաքրքրական է հարցը, թե որ քաղաքական ուժի միջոցով է Քոչարյանն ապահովելու իր վերադարձը:
«Երկրորդ նախագահը անկուսակցական է և առաջնորդվում էր իմ կուսակցությունը ժողովուրդն է կարգախոսով, սակայն ստեղծված իրավիճակում չեմ կարծում, թե այդ մոտեցմամբ հնարավոր լինի ապահովել քաղաքական ռեստարտի մեկնարկը: Տեսականորեն երեք տարբերակ կարելի է դիտարկել: Քոչարյանի քաղաքական հենարան կարող է դառնալ, օրինակ, Դաշնակցություն կուսակցությունը, որը նախկինում սատարել է նրա թեկնածությունը, իսկ դաշնակցական Հրանտ Մարգարյանը վերջին հարցազրույցում չբացառեց նման հավանականությունը:
Երկրորդ տարբերակը, այսպես կոչված, նեգատիվ կոալիցիայի ձևավորումը կարող է լինել, ըստ որի՝ Քոչարյանի շուրջ կարող են համախմբվել Փաշինյանի կառավարությունից դժգոհ ուժերը: Եվ երրորդ տարբերակը՝ նոր քաղաքական ուժի ձևավորումն է: Թե որ տարբերակը կընտրի Քոչարյանը, ցույց կտա ժամանակը»,-ասաց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը (լրացված )
- «Համերաշխություն» կուսակցությունը կսատարի Ռ. Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին