
Կրեմլից հայտնել են Պուտինի ու Մերկելի հանդիպմանը շոշափվող թեմաները
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, թե օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ ինչ թեմաներ կշոշափեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Պեսկովի խոսքով՝ նրանք հազիվ թե խոսեն Թուրքիայի հնարավոր ֆինանսական աջակցության մասին:
«Չեմ կարծում, որ այն որևէ կերպ կներկայացվի, այն պետք է քննարկվի Թուրքիայի հետ, ինչպես դա կարող է քննարկվել առանց Թուրքիայի»,- ասել է Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ հանդիպման թեմաները կլինեն երկկողմանի հարաբերությունների, երրորդ երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Սիրիայի շուրջ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Մերկելը օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով կլինի նաև Հայաստանում։ Իսկ օգոստոսի 23 -ին նա կլինի նաև Վրաստանում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան
- Պեսկովը հայտնել է Պուտին-Մերկել հանդիպմանը քննարկվող թեմաները
- Մերկելն ու Պուտինը կհանդիպեն օգոստոսի 18-ին
- ԱԳՆ-ն Մերկելի այցի վերաբերյալ պաշտոնական հաստատում չի անում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին