Քոչարյանի վերադարձով վտանգ չեմ տեսնում. Շաքարյանց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, ինչի մասին նա երեկ հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Անսպասելի՞ էր, սպասելի՞ էր՝ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ, որը այս ամենը նորմալ քաղաքական գործընթաց գնահատեց։
«Ես նրա վերադարձով վտանգ չեմ տեսնում, դա նորմալ քաղաքական գործընթաց է, եթե ՀՀ առաջին նախագահին թույլատրվում է վերսկսել քաղաքական կյանք, այդ ինչու՞ պետք է երկրորդին արգելվի»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով երեկվա հարցազրույցին՝ Շաքարյանցն ասաց, որ որևէ նոր բան չհնչեց և հիմա հեռահար կանխատեսումներ անել անտեղի է։
«Սակայն ես դժվար եմ պատկերացնում, որ Քոչարյանը համաձայնվի մնալ «Հանրապետական» կուսակցության շարքերում, լինել այդ կուսակցության անդամ կամ ներկայացուցիչ։ Շատ կզարմանամ նաև, եթե նա սկսի համագործակցել գործող քաղաքական ուժերի հետ, սա իմ աձնական կարծիքն է։ Հայաստանի քաղաքացիները, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը երախտապարտ պետք է լինեն Նիկոլ Փաշինյանին, որ նա իր անզգույշ քայլերով փատացի վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին ակտուալ քաղաքական կյանք։ Փաշինյանը վերակենդանացրեց Ռոբերտ Քոչարյանի գործոնը մեր քաղաքական դաշտում»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի շուրջ կարող են համախմբվել Փաշինյանի կառավարությունից դժգոհ ուժերը. Մարկարով
- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը (լրացված )
- «Համերաշխություն» կուսակցությունը կսատարի Ռ. Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան