«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն միասնական ցուցակով՝ առաջադրելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերները մեզ տեղեկացրել են՝ Երևանի ավագանու ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու իրենց մտադրության մասին: Եւ մենք կայացրեցինք որոշում՝ «Հանրապետություն» կուսակցության հետ մասնակցել միասնական ցուցակով»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է դաշինքի անվանմանը, Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ անվան շուրջ քննարկումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան