«Ալաշկերտը» և «Փյունիկը» լքել են եվրոպական ասպարեզը
Օգոստոսի 16-ին կայացել են Եվրոպա Լիգայի երրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել էր ռումինական «Կլուժ» թիմին և պարտվեց 0:5 հաշվով:
Հիշեցնենք, որ Երևանում հաղթել են հյուրերը 2:0 հաշվով:
ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտը» հանդես էր եկել հետևյալ կազմով՝
55. Օգնեն Չանչարևիչ, 4. Մլադեն Զելկովիչ, 5. Դանիել Ստոյկովիչ, 8. Գագիկ Դաղբաշյան, 11. Էդգար Մանուչարյան (14. Արտյոմ Սիմոնյան, 63), 13. Դանիլո Սեկուլիչ (19. Սեսար Ռոմերո, 58), 15. Ուրոշ Նենադովիչ (9. Արտակ Դաշյան, 58), 17. Արտակ Եդիգարյան, 20. Արթուր Եդիգարյան, 21. Արտակ Գրիգորյան, 22. Օլիվեր Պրազնովսկի
Պահեստայիններ՝ 1. Հենրի Ավագյան, 2. Գուստավո Մարմենտինի, 6. Գորան Անտոնիչ, 18. Ջեֆերսոն
Գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան
Երևանի «Փյունիկը» Իսրայելում հանդիպել էր Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ պատասխան խաղում հաղթեցին «Մաքաբիի» ֆուտբոլիստները 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Դենիս Վոյնովը 11-րդ րոպեին:
«Փյունիկը» հանդես էր եկել հետևյալ կազմով՝
25. Անդրիյա Դրագոևիչ, 2. Սերոբ Գրիգորյան (67. Սերգեյ Կոլիչև, 45+1), 11. Մոհամեդ Կոնատե (9. Ռուսլան Կորյան, 60), 15. Մաքսիմ Տրուսևիչ, 18. Ալիկ Առաքելյան, 19. Վիտալի Ստեժկո, 23. Դենիս Վոյնով (6. Կառլեն Մկրտչյան, 68), 27. Վյաչեսլավ Դմիտրիև, 30. Վահագն Հայրապետյան, 55. Ռումյան Հովսեփյան, 66. Մաքսիմ Ժեստոկով
Պահեստայիններ՝ 31. Եվգենի Կոբոզև, 3. Արթուր Քարտաշյան, 10. Ռոբերտ Մինասյան, 16. Ռոբերտ Հակոբյան
Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Տալալաև
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան