Քոչարյանն ասաց այն, ինչ բոլորը գիտեին. Արամ Հարությունյան
Ինչպիսին կլինի Ռ. Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես կդիմավորեն նրան կուսակցությունները:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն օրինակ համոզված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն գալով՝ շատ համախոհներ կունենա։
«Որքան էլ որ Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչամիջոցները, սկսած 98 թվականից, փորձել են սևացնել Քոչարյանի գործուներությունը, անկախ ամեն ինչից, նրա կառավարման տարիներին Հայաստանը առաջընթաց է ունեցել և դրսում մեզ հարգել են»,- ասաց Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ դատավարությայն միջոցով իշխանությունները փորձում են մեկուսացնել Քոչարյանին քաղաքական դաշտից, քանի որ նա կարող է լուրջ դեր ունենալ այն ուժերի համար, որոնք չեն ընդունում այսօրվա իշխանություններին ու նրանց քաղաքականությունը։
Ինչ վերաբերում է երեկվա հարցազրույցին՝ Հարությունյանն ասաց. «Հարցազրույցի ընթացքում երկրորդ նախագահն ասաց այն, ինչ մենք բոլորս գիտենք, նա կարող էր ավելին ասել, բայց երևի այդ հարցերը չտրվեցին՝ հաղորդման ֆորմատից ելնելով։ Ես ափսոսում եմ, որ մամուլի ասուլիսը չկայացավ, քանի որ այնտեղ շատ ավելի լավ տեսանկյունից հանդես կգար ու ավելի շատ հարցերի կպատասխաներ»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի վերադարձով վտանգ չեմ տեսնում. Շաքարյանց
- Քոչարյանի շուրջ կարող են համախմբվել Փաշինյանի կառավարությունից դժգոհ ուժերը. Մարկարով
- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը (լրացված )
- «Համերաշխություն» կուսակցությունը կսատարի Ռ. Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան