Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել. փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին Panorama.am-ի թղթկցի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արա Պապիկյանը։
«Հիմա դուրս ենք գալիս դատարանից, ուղևորվում ենք Հանրաապետության հրապարակ՝ մասնակցելու այնտեղ կայանալիք հանրահավաքին։ Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխվել է ԱԺ «Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությամբ»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ անձնական երաշխավորություն ներկայացրած երրորդ պատգամավորին այդ պահին չի մտաբերում, անունը հայտնել կկարողանա ավելի ուշ։
Նշենք, որ Արայիկ Խանդոյանի հետ միասին դատարանից ազատ է արձակվել նաև ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան