Մահացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը
Նախօրեին Դետրոյթում 76 տարեկանում մահացել է ամերիկացի սուոլ-երգչուհի Արետա Ֆրանկլինը, ով հայտնի է որպես «սոուլի թագուհի»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է Associated Press-ը՝ հղում անելով երգչուհու մերձավորների տարածած հաղորդագրությանը։ Երգչուհու մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է եղել։ Հիվանդության մասին հայտնի էր դարձել 2010 թվականից։ Անցած տարի Ֆրանկլինը հայտնել էր կարիերայի ավարտի մասին։
Արետա Ֆրանկլինը մեծ հաջողությունների է հասել 1960-ական թվականների կեսին և 1970-ական թվականներին։ Ի շնորհիվ իր ուժեղ վոկալային տվյալների՝ նրան համարում են սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ: 1987 թվականի հունվարի 3-ին նա դարձել է առաջին կինը, ում անունը գրվել է Ռոքնռոլի փառքի սրահում: 2008 թվականի նոյեմբերին Rolling Stones ամսագիրը նրան անվանել է ամբողջ պատմության մեծագույն երգչուհի: Նա 18 «Գրեմմի» մրցանակ է ստացել։