Հալեպը վերադառնում է բնականոն կյանքի
Սիրիական Հալեպը պատերազմից հետո աստիճանաբար վերադառնում է մերձավորարևելյան քաղաքի սովորական կյանքին։
Եվրանյուզը գրում է, որ յոթ տարի է անցել այն ժամանակից, երբ Սիրիայում կյանքը բաժանվում է մինչ ռազմական գործողությունները և դրանից հետո։ Հալեպը, որը երբեմն համարվում էր Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը, կառավարական ուժերի կողմից ազատագրվելուց 1,5 տարի անց նորից հարմարվում է առանց ավիահարվածների կյանքին։
Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով ամբողջական քաղաքներ վերածվել էին ավերակների։
Նահանգապետի խոսքով, ապստամբները ոչնչացրել են Հալեպի բնակֆոնդի երկու երրորդը, արդյունաբերական օբյեկտների 90 տոկոսը։
Քաղաքի ազատագրումից հետո իշխանությունները սկսել են քաղաքային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Առաջին հերթին վերականգնվել են էներգետիկ օբյեկտները։
Աշխատանքներ են տարվում նաև պատմական կենտրոնում, բնակելի թաղամասերում, ուսումնական հաստատություններում։ Իշխանությունների խոսքով, սոցիալապես կարևոր օբյեկտների և բնակարանների վերականգնումը փախստականների վերադարձի կարևոր պայմանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան