Մահմեդականները հավաքվել են Մեքքայում
Ամբողջ աշխարհից ավելի քան մեկուկես միլիոն մահեմադականներ ժամանել են Սաուդյան Արաբիա հաջ (ուխտագնացություն` կապված Մեքքա և և դրա մերձակայք կատարելիք այցելության հետ) կատարելու համար:
Ուխտագնացություն Մեքքա, Ղուրանի համաձայն, պարտավոր է կատարել յուրաքանչյուր մահմեդական գոնե կյանքում մեկ անգամ։ Հավատացյալները յոթ պտույտ են կատարում Ալ-Հարամ մզկիթի կենտրոնում գտնվող Քաաբայի շուրջ։
Մեքքան մահմեդականների համար գլխավոր սրբավայրերից մեկն է։
Եվրանյուզը գրում է, որ անվտանգությունն ուժեղացված է։ Վերջին տարիներին հաջի ժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ։ 2015 թվականին Մինայի հովտում հրմշտոցի ժամանակ ավելի քան 2000 մարդ էր զոհվել։