Սեպտեմբերի 22-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունը
Նախօրեին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:
ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է սեպտեմբերի 22-ին, սկիզբը: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:
Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը կառաջադրի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Օրեր առաջ նա լրագրողներին մասնավորապես ասել էր . «Ֆուտբոլային բարձրագույն լիգայի 9 թիմեր միաձայն առաջարկեցին և պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն և կհայտարարեն նոր ընտրությունների մասին, այդ ժամանակ, կարծում եմ, որ կառաջադրվեմ»։
Հիշեցնենք, որ 2002 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է Ռուբեն Հայրապետյանը։ Նա այդ պաշտոնում վերընտրվել է 2006, 2010 և 2015 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան