2018-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Forbes ամսագրի կազմած՝ տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային ցուցակի առաջին տեղում է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցանկը հրապարակվել է հինգշաբթի ամսագրի կայքում։
12 ամսում 33-ամյա դերասանուհին վաստակել է 40,5 միլիոն դոլար։ Ամսագիրը նշել է, որ Յոհանսոնն այդ գումարի մեծ մասն աշխատել է «Վրիժառուները» կինոշարքից։
Ցանկի երկրորդ տեղում Անջելինա Ջոլին է 28 միլիոն դոլարով։ Նա այդ բարձր տեղում է հայտնվել «Մալեֆիսենտան-2» ֆիլմում նկարահանվելու համար կանխավճարի շնորհիվ։ Ֆիլմը էկրան է բարձրանալու 2020 թվականին։ Երրորդ տեղում է Ջենիֆեր Էնսթոնը 19,5 միլիոն դոլարով։
Ամենամյա վարկանշային ցուցակի չորրորդ տեղում է Ջենիֆեր Լոուրենսը (18 միլիոն դոլար), այնուհետև՝ Ռիս Ուիզերսպուն (16,5 միլիոն դոլար), Միլա Կունիսը (16 միլիոն դոլար), Ջուլիա Ռոբերտսը (13 միլիոն դոլար), Քեյթ Բլանշետը (12,5 միլիոն դոլար), Մելիսսա Մակկարտին (12 միլիոն դոլար)։ Տասնյակը եզրափակում է «Հրաշք կինը» ֆիմի գլխավոր դերակատար իսրայելացի դերասանուհի Գալ Գադոտը՝ մեկ տարում վաստակելով 10 միլիոն դոլար Forbes-ը հաշվարկել է դերասանների վաստակած գումարները 2017 թվականի հունիսի 1-ից 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ նախքան հարկերի վճարումը։ Ընդհանուր առմամբ, աշխարհի ամենաբարձր վարձատրվող տաս դերասանները նշված ժամանակահատվածում վաստակել են 186 միլիոն դոլար։
Անցած տարի ցուցակը գլխավորում էր Էմմա Սթոունը՝ «Լա-Լա Լենդ» ֆիլմում խաղացած դերի համար արժանանալով «Օսկար» մրցանակի։ Նա վսատակել էր 26 միլիոն դոլար։ Այս տարի դերասանուհին Forbes –ի ցուցակում չի հայտնվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան