Մադուրոն շուրջ 60 անգամ ավելացրել է նվազագույն աշխատավարձը Վենեսուելայում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է «պետրո» կրիպտոարժույթի արժեքը և երկրում նոր նվազագույն աշխատավարձի չափը, որը կտրվի օգոստոսի 20-ից, երբ Վենեսուելան անցնի նոր արժույթին՝ սուվերեն բոլիվարին։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Մադուրոյի խոսքով՝ մեկ «պետրոն» կարժենա 60 դոլար, կամ 3.600 նոր բոլիվար։ «Սև շուկայում» մեկ դոլարի արժեքն ուրբաթ օրվա դրությամբ եղել է 5,9 մլն հին բոլիվար։ Ներկայիս հին բոլիվարից հանվելու է 5 զրոն։
Նվազագույն աշխատավարձը կկազմի «պետրոյի» գնի կեսը, այսինքն՝ 1,8 հազար նոր բոլիվար, կամ 180 մլն հին բոլիվար։ Դա նշանակում է նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացում՝ մոտ 60 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում