
Առաջին կիսամյակում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 10.2%-ով աճել է
2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 10.2%-ով ավելի է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 622 հազար 381 զբոսաշրջիկ:
Վիճակագրական կոմիտեի նաև տեղեկանում ենք, որ 2018թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 610 հազար 950 մարդ կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 7.1 %-ով:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին