Ախալքալաք-Կարծախ ճանապարհը վերանորոգվում է
Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, մինչև Թուրքիայի հետ սահմանը, աստիճանաբար քանդվում է, հսկայական փոսեր են առաջացել, որոնք խոչընդոտում են երթևեկությանը: Jnews-ը գրում է, որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը արդիական դարձավ այն ժամանակ, երբ բացվեց Թուրքիայի հետ սահմանը: Այդ ժամանակից ի վեր հսկայական բեռնատարները սկսեցին երթևեկել՝ տոննաներով բեռներ տանելով և մեծ վնաս հասցնելով ճանապարհին: Մեկ ժամվա ընթացքում այս ճանապարհով մոտ 20 մեծ բեռնատար է անցնում, որոնք շարժվում են դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ:
Այսօրվա դրությամբ Վաչիան, Սուլդա, Բոզալի և Կարծախ գյուղերում ճանապարհը ծածկված է հսկայական փոսերով: Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով, այս տարի նախատեսվում են փոսային նորոգումներ Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի մինչև Թուրքիայի հետ սահմանը, 36 կմ-անոց մայրուղու 1 կմ-ից սկսած: Աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա օգոստոսին:
Աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա