Քաղաքապետի ՀՅԴ հավանական թեկնածուներից մեկը ԱԺ խմբակցության անդամ է. Արսեն Համբարձումյան
Այսօր ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը՝ սեպտեմբերի 23։ Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է, իսկ ԿԸՀ գրանցման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 3-ին: Նախընտրական քարոզչությունն էլ կսկսվի սեպտեմբերի 10-ից և կավարտվի սեպտեմբերի 21-ին։
Հայտնի է, որ մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները։ Այս հարցում, սակայն, ՀՀԿ-ից բացի, կարծես չի շտապում նաև ՀՅԴ-ն։
Տեղեկանալու՝ ի՞նչ որոշում է կայացրել կուսակցությունը և ունի՞ արդյոք քաղաքապետի թեկնածու, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի հետ։
Վերջինս հայտնեց, որ իրենք այս պահին քննարկում են Երևանի քաղաքապետի թեկնածուների 3 տարբերակ, սակայն դեռևս վերջնական որոշում չունեն։
Արսեն Համբարձումյանը միայն նշեց, որ թեկնածուներից մեկը Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ է։ Թե ով՝ չմանրամասնեց։
«Սահմանված ժամկետներում, հավանաբար, մյուս շաբաթվա ընթացքում, քննարկումների արդյունքում վերջնական արդյունք կունենանք և կհայտարարենք, թե ով է գլխավորելու ցուցակը»,- նշեց նա։
ՀՅԴ ԳՄ անդամը հավաստիացրեց, որ որքան էլ ընտրություններին նախապատրաստվելու ժամկետը կարճ է, ՀՅԴ-ն պատրաստ է արագ տեմպին։
Իսկ ինչպե՞ս են գնահատում ընտրություններում իրենց հնարավորությունները, հարցրեցինք Արսեն Համբարձումյանից։ Վերջինս նշեց՝ բարձր, այլապես Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ առհասարակ չէին ներկայացնի։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- Երևանի ավագանու ընտրությունները պետք է լինեն բացառիկ, իսկ ընտրակեղծարարների խմբերն այստեղ անելիք չունեն. վարչապետ
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- Զեյնալյանը «Հանրապետության» քաղաքապետի թեկնածու
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին